Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն խոշորացույցով զննել է այդ տարածքները, որոնց սեփականության վկայականները գտնվել են, որպեսզի տեսնի՝ հանցակազմ կա, թե չկա. արդյունքում քրեական հետապնդում չիրականացրեց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի հայտարարությանը, թե այդ անշարժ գույքերը ձեռք են բերվել կեղծ մրցույթների արդյունքներով, Լեւոն Բաղդասարյանն ասաց. «Եթե կեղծ մրցույթների արդյունքում լիներ, վարույթն իրականացնող մարմինը վաղուց կշտապեր քրեական գործ հարուցել, մի հատ էլ հանրությանը տեղեկացնել, կանխակալ վերաբերմունք հայտնել, որ հանցակազմ կա:
Ես փաստում եմ, որ օրինական ճանապարհով են ձեռք բերվել դրանք, բայց եթե քաղիրավական հարթության վրա լիազոր մարմինը կգտնի, որ գործարքը պետք է անվավեր ճանաչվի, որը պետք է լինի դատական կարգով, մենք պատրաստ կլինենք վիճարկել»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը