19–ամյա զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից. նոր մանրամասներ
ՊՆ N զորամասում դեկտեմբերի 17–ին 19–ամյա զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով, մարտական հերթապահության դիրքում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի շրջանում՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցի հետեւանքով։ Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ։ Նախնական, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1–ին մասով։ Միաժամանակ մշակված են տարբեր աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ տարվում է քննություն։ Նշենք, որ 19–ամյա Անդրանիկ Հովհաննիսյանի վիճակը ծանր է, նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
