Որոշել են գյուղացիներին դատի տալ

«Փաստ» թերթը գրում է. «Հանրապետության հատկապես գյուղական բնակավայրերում էապես նվազել են սեփական եկամուտների կամ, այլ կերպ ասած, հողի հարկի ու գույքահարկի հավաքագրման ցուցանիշները: Առավել վատթար վիճակում գտնվող մարզերից մեկը Լոռին է, եւ օրերս խորհրդակցության ժամանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կոչ է արել համայնքապետներին՝ դիմել դատարան, «1-2-ին պատասխանատվության ենթարկել, որ մնացածը հասկանան…»: Սա, մեր տեղեկություններով, զայրացրել է համայնքների ղեկավարներին, քանի որ դատարանի «տեղն» իրենք էլ գիտեն, այդ թեման քանիցս բարձրացվել է, սակայն, մեղմ ասած, բոլորը չէ, որ իրենց համագյուղացիների հանդեպ նման քայլի կդիմեն, առավել եւս, որ հստակ տեղյակ են, թե ինչու չեն կարողանում մարդիկ վճարել:

Ավելին, գյուղապետներից մի քանիսը գուցե հրաժարականներ ներկայացնեն՝ հետեւելով Ձորագյուղի համայնքապետի օրինակին, քանի որ պատրաստ չեն դատի տալ իրենց գյուղացիներին:
Այս հարցում, իհարկե, լուրջ խնդիրներ կան, գուցե հարկ լինի վերանայել համայնքների բյուջեները, սակայն երկրորդ-երրորդ եռամսյակների (ամենայն հավանականությամբ՝ նաեւ չորրորդ ու ըստ այդմ՝ տարեկան) ցածր ցուցանիշները որոշ համայնքների ղեկավարներ պայմանավորում են ոչ միայն ցածր բերքատվությամբ ու մարդկանց անվճարունակությամբ, ինչն առաջնային է, այլ նաեւ նրանով, որ մարդիկ հույսեր ունեին, թե նոր իշխանությունները զիջելու են հողի հարկի եւ գույքահարկի պարտավորությունները, սակայն նման բան ոչ միայն չի եղել, այլեւ տրամաբանորեն չի էլ կարող լինել: Խնդիրն, ի դեպ, հատուկ է ոչ միայն Լոռուն, այլեւ մարզերի մեծ մասին եւ ուսումնասիրման լուրջ կարիք կա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am