«Վեհափառ փոխելու պահանջը իրենց համար հագուստ փոխելու պահա՞նջ է՝ գույնը դուրս չեկավ, գնամ ուրիշը գնեմ»

«Հայոց» աշխարհ» թերթը գրում է. «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն ասաց, որ շարժման սկզբում բազմաթիվ հանդիպումների եւ երկխոսությունների փորձեր են եղել ցուցարարների եւ եկեղեցականների միջեւ, սակայն ցուցարարները ոչ թե հստակ պահանջներ ունեին, այլ ավելի շատ քմահաճույք, որն անհամատեղելի է թե՛ Եկեղեցու դավանանքի, թե՛ նվիրապետական կարգի, թե՛ եկեղեցու ավանդույթների հետ: Անդրադառնալով վերջին իրադարձության ժամանակ ցուցարարների՝ զոհի դիրքից ներկայանալու փորձերին՝ Ալմաստ Մուրադյանը նկատեց, որ այդ կերպ նրանք փորձում են եկեղեցին ու այդ հավատացյալներին վատ լույսի ներքո ներկայացնել իբրեւ ագրեսորների, նախահարձակ լինողների: Մինչդեռ ամբողջ այդ իրավիճակն ի սկզբանե ցուցարարներն են հրահրել, իսկ մյուս կողմը միայն պաշտպանվողի դերում է. «Բոլորս գիտենք հայերի վերաբերմունքը եկեղեցու հանդեպ եւ հիշում ենք այս վայ-ցուցարարների պահվածքը նախկինում, երբ վրաններով, խորոված-քյաբաբով, ծխախոտներով ներխուժել էին մի վայր, որտեղ այլք ակնածանքով են մտնում: Նման հերթական տեսարանից խուսափելու համար այս անգամ բնակիչները պաշտպանել են իրենց քաղաքը եւ եկեղեցին: Երբ որեւէ մեկը գալիս է ձեր տունն աղտոտելու, դժվար թե տղամարդ գտնվի, որը չպաշտպանի իր ընտանիքը: Եվ այն, որ Էջմիածնում հենց մեծ մասը տղամարդիկ են դիմագրավել ցուցարարների մուտքը եկեղեցի, փաստում է, որ նրանք եկեղեցին իրենց տունն են համարում: Ինչ վերաբերում է նրան, թե եկեղեցականներն ու ժողովուրդը հարձակվել են ցուցարարների վրա, հարվածել նրանց, ապա եթե կան նման դեպքեր, թող քննվեն: Բայց եթե ձեռք են բարձրացնում որեւէ մեկի սրբության վրա, թող պատրաստ լինեն հարվածների եւ հարձակումների, ի՞նչ նվնվոցներ են դրել: Վեհափառ փոխելու պահանջը իրենց համար հագուստ փոխելու պահա՞նջ է՝ գույնը դուրս չեկավ, գնամ ուրիշը գնեմ»: Հասարակական կազմակերպության նախագահի գնահատմամբ՝ այս շարժումը նաեւ լուրջ սոցիալ-բարոյական ու ազգային անվտանգությանն առնչվող ռիսկեր է պարունակում: Ընդ որում՝ ակնհայտ է, որ այն հիմնված է ոչ թե լուրջ փաստերի վրա, այլ ճղճիմ բամբասանքների ու մի խումբ մարդկանց անձնական շահերը բավարարելու նպատակ ունի. «Վերջերս ընկերուհիս վերադարձել էր Իտալիայից եւ պատմեց, որ մեկ օր կաթոլիկ վանքում է անցկացրել, եւ ինչքան էր զարմացել, երբ երեկոյան աղոթքի ժամանակ լսել էր մեր Վեհափառի անունը: Կաթոլիկ վանականները աղոթում էին մեր Եկեղեցու եւ մեր Վեհափառի համար»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am