Ինչ է առաջարկվելու կողմերին եւ ինչ է դրվելու բանակցային սեղանին

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ Դուշանբեի սահմանի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունը կայացավ եւ պահպանվեց այն համաձայնության դիմաց, որ ընտրություններից հետո իշխանությունները կարողանալու են էլ ավելի ինտենսիվ ու առարկայական աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ։ Կարեւոր է այս փուլի համար, որ երկու կողմն էլ զսպվածություն է ցուցաբերում իր գնահատականներում, ինչը, չի բացառվում, որ այն պատճառով է, որ կողմերը դեռ ծանոթ չեն միմյանց իրական մտադրություններին կամ ակնկալիքներին։ Պատահական չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկեն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, եւ փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին»,- «168 Ժամի»  հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հետընտրական զարգացումներին։ Մեկ այլ փորձագետի՝ Սյուզան Ստյուարտի խոսքով, այդ գաղտնազերծումներն ամենեւին էլ աննպատակ չեն, նման ծրագրեր եղել են ու կան բանակցային սեղանին եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կառաջարկվեն կողմերին: Ըստ նրա՝ ամենեւին էլ զարմանալի չէ, որ կան կարգավորման առանձին փաթեթներ, որի մասին շատ հաճախակի է խոսել ադրբեջանական կողմը՝ ցանկանալով բանակցությունները տեղափոխել Ռուսաստանի վերահսկողության տակ, դժգոհ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Ստյուարտի ենթադրություններով՝ դժվար չէ կանխատեսել, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում այս ծրագիրը, եւ ոչ թե՝ գործընթացը ՄԽ հովանու ներքո։ «ՄԽ գործընթացով, ամենայն հավանականությամբ, ավելի հավասարակշռված լուծումներ են ներառված, քան կարգավորման առանձին փաթեթում։ Ամենաուշագրավն այս ամենում այն է, թե ինչպես է այս ակնկալիքներին պատասխանելու ՀՀ նոր իշխանությունը, ինչպիսի մարտավարություն է որդեգրելու բանակցային նման գործընթացում»,- ասել է նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 94 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am