«Ավրորա» հայկական մրցանակը ողջ աշխարհում շնորհվող ամենանշանակալի մրցանակների տասնյակում է հայտնվել
Tatler ամսագրի հոնկոնգյան տարբերակը կազմել է մարդասիրական, սոցիալական և կրթական ոլորտներում ողջ աշխարհում շնորհվող ամենանշանակալի մրցանակների տասնյակը: Առաջատար մրցանակների ցանկում տեղ է գտել նաև բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Ավրորա» ամենամյա մարդասիրական մրցանակը: ««Ավրորա» մրցանակը շնորհվում է 2016 թվականից՝ որպես երախտագիտության նշան Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած օգնության համար: «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին 100 000 ԱՄՆ դոլար է շնորհվում, ինչը հնարավորություն է տալիս նրանց շարունակել իրենց մարդասիրական գործունեությունը», - ասվում է Hong Kong Tatler-ի հոդվածում:
