Իլհամ Ալիևը խոսել է նախիջևանյան հատվածում 11 հազար հեկտարի «ազատագրման» մասին
«Մեր բանակն ունակ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները: Կարող եմ ասել, որ հաջող գործողությունների արդյունքում մեր վերահսկողության տակ է անցել նախիջևանյան հատվածում 11 հազար հեկտար տարածք»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում զինծառայողներին բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ: Այս մասին գրում է «Интерфакс»-ը` նշելով, որ, ըստ Ալիևի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր գործոնն է: «Ադրբեջանը կարող է վերահսկել ռազմավարական ճանապարհները»,- հայտարարել է նա:
