«Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ կստորագրեն». ինչ փաստաթղթի մասին է հայտնում Լավրովը
Վրաստանից բացի, ամերիկյան բիոլաբորատորիաներ կան նաև Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում։ Ռուսաստանը կապի մեջ է ընդունող երկրների, այդ թվում և Հայաստանի ու Վրաստանի հետ։ Վրաստանի պաշտոնյաներն արդեն հրավիրել են ռուսական կողմին այդ լաբորատորիաների հետ ծանոթանալու։ «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը: Փաստաթուղթը կերաշխավորի, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության երաշխիքների առումով»,- ասել է Լավրովը Նա ասել է, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե այդ լաբորատորիաների բացառման մասին է, այլ զինվորականների ներկայության ու վտանգների բացառման։
