ՀԱԿ-ն ակնկալում է ապագա խորհրդարանի մուտքի արտոնագի՞ր

Վաղը խորհրդարանում կմեկնարկեն 4+4+4 ֆորմատով քննարկումները՝ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նպատակով։ Ձեւաչափի հեղինակային իրավունքները ՀԱԿ-ին են պատկանում։ Քաղաքացիական հասարակությունն արդեն ներկայացրել է ֆորմատի իր չորսնյակին, իսկ խորհրդարանական ընդդիմությունն ու կոալիցիան այսօր կներկայացնեն նշյալ ֆորմատում իրենց անդամներին։ Դեռեւս միայն Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է նման պատրաստակամություն հայտնել, «Ժառանգությունում» դեռ անորոշ է, մեկնաբանությունների համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակիցները սպասում են հատուկ հրավերի։ Որոշվել է, որ քննարկումները լրատվամիջոցների համար կլինեն փակ՝ անհարկի շոուներից խուսափելու համար։ Հատկանշական է, որ առաջարկը միանշանակ չի ընկալվել արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի և հասարակական կառույցների շրջանում, փոխարենը միանգամից հավանության է արժանացել իշխանության շրջանակներում: Բնական է, քանի որ ներկայացված առաջարկը իշխանություններին լավ հնարավորություն է տալիս լեգիտիմացնելու մի գործընթաց, որն առանցքային նշանակություն է ունենալու 2017 թվականին ընդառաջ։ Իրականացնելով երկխոսության ֆորմատը՝ իշխանությունը միջազգային հանրության առջեւ լեգիտիմության իմիտացիա է ստեղծելու։ Սակայն անպատասխան է մնում ամենակարեւոր հարցը՝ իսկ ի՞նչ է այդ ֆորմատը տալու ընդդիմությանը եւ, մասնավորապես, նախաձեռնության հեղինակ ՀԱԿ-ին։ Իսկզբանե կարելի է ասել՝ ոչինչ չի տալու։ Այն առումով, որ երեւակայության ժանրից է, որ իշխանությունն ընդառաջի ներկայացված պահանջներին ու նոր Ընտրական օրենսդրքում կներառի իր վերարտադրության համար խիստ վտանգավոր դրույթներ։ Անշուշտ, կլինեն որոշակի զիջումներ, բայց ոչ սկզբունքային հարցերում։ Օրինակ իշխանությունը սկզբունքորեն դեմ չէ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, այսօր այս մասին հայտարարել է խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, խնդիրը միայն ֆինանսական ու տեխնիկական է։ Սա ընդդիմության և քաղհասարակության 5 գլխավոր պահանջներից մեկն է, որն, ըստ նրանց, թույլ կտա կանխել հնարավոր ընտրակեղծիքներն ու բարձրացնել վստահությունը ընտրությունների նկատմամբ: Ինչ վերաբերում է ընդդիմության և քաղաքացիական հասարակության մյուս 4 առաջարկներին՝ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը, ընտրողների մատներով նույնականացման համակարգի ներդրմանը կամ մատների թանաքոտմանը, ընտրացուցակների մաքրմանն ու պարզ համամասնական ցուցակի ներդրմանը, ապա, ինչպես «Ազատությանը» տեղեկացրել է Հովհաննես Սահակյանը, այդ բոլոր առաջարկները կքննարկվեն չորեքշաբթի օրը կայանալիք 4+4+4 ֆորմատով բանակցությունների ժամանակ: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-ը տրամագծորեն փոխել է իշխանության վերաբերյալ իր կարծիքը եւ մեծ ակնկալիքներ ունի այս ֆորմատով երկխոսությունից, այլապես մի քանի օր շարունակ անդուլ ջանքեր չէր թափի, խնդրագրեր չէր ուղղի իշխանության ներկայացուցիչներին։ Թե ինչ կստանա նա այդ վերաբերմունքի դիմաց, կարելի է գուշակել, արդեն իսկ խոսակցություններ կան, որ իշխանության՝ միջազգային հանրության առջեւ դրական իմիջ ապահովելու դիմաց ՀԱԿ-ն ակնկալում է ապագա խորհրդարանի մուտքի արտոնագիր։ Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am