Շևչենկոյի հերթական սենսացիոն հայտարարությունը
Ռուսաստանցի լրագրող, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին: Նա հայտարարել է, որ Արցախի 7 շրջաները «ադրբեջանական հողեր» են և պետք է վերադարձվեն Բաքվին: Շևչենկոն նշել է, թե ինքը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, բոլոր հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ վստահություն հայտնելով, որ բոլոր սթափ դատող հայերը նույն կարծիքն ունեն: Նա նաև կոչ է արել հայ ու ադրբեջանցի ժողովուրդներին իրական խաղաղ երկխոսություն սկսել:
