Ես առհասարակ փորձում եմ նախկիններին գնահատականներ չտալ.Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Ազատություն TV-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է   հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցերի: «Ես առհասարակ փորձում եմ նախկիններին գնահատականներ չտալ: Այն ինչ եղել է, բոլորը գիտեն, տեսել են: Այսօր, ցավոք, մենք չունենք այն հիմքը, որի վրա կառուցելու ենք հետագա ֆուտբոլային հաջողությունները, որ պետք է լինի: Ցավոք, հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի նախագահի աշխատանքը գնահատում են ազգային հավաքականի արդյունքներով: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո ես դարձել էի հասարակության ամենամերժված մարդը: Ինչ ասես ասում էին, գոռում էին: Դրանից հետո հաղթեցինք Մակեդոնիային ու երբ դուրս եկա ստադիոնից, 10 հազար մարդ կանգնած իմ անունն էր վանկարկում: Իհարկե, հասարակությունն այդպես է գնահատում, բայց հայկական ֆուտբոլի զարգացման մեր տեսլականն այլ է: Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլը: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ, և ամենակարևորը` մարզիչներ: Այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, Դուբլինում հանդիպում եմ ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, ու մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ, որպեսզի կարողանանք կառուցել փոքր դաշտեր: Առաջին 5 տարում ցանկանում ենք Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019 թվականին մենք Վայոց Ձորի մարզում 12 փոքր դաշտ ենք կառուցելու, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, ֆուտբոլի դպրոց ենք կառուցելու Մարտունիում, արդեն իսկ սկսել ենք ֆուտբոլի դպրոց կառուցել Սիսիանում, Էջմիածնում: Ծանր բանակցությունների արդյունքում կարողացել ենք Հայաստան հրավիրել լեգենդար մի մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել: Հունվարի 6-ին կասենք նրա անունը: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնել է գալ, բնակվել Հայաստանում, մարզել մեր մարզիչներին ու գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Այն երկիրը, որտեղ նա աշխատել է վերջին 20 տարիներին, այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է զբաղեցնում: Նա ունեցել է աշխարհի 9, Եվրոպայի` 6 չեմպիոն: Այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծամասնությունը եղել են անձամբ իր աշակերտները: Ինքը մեծահասակների ազգային հավաքականներ երբեք չի մարզել, աշխատել է մինչև 16,17,18,19,21 հավաքականների հետ: Այսինքն մենք բերում ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրն ու հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային մոտեցումների: Ոչ ոք չէր հավատում, որ այդ մարդուն կկարողանանք համոզել բերել Հայաստան: Նա այսօր ՈւԵՖԱ-ում անցկացնում է մարզիչների սեմինարներ Եվրոպայի բոլոր երկրների համար: Երբ մեզ հետ պայմանագիր կնքի, բոլորի համար այդ դասերը կկարդա արդեն Հայաստանի դրոշի ներքո»,- ասել է Արթուր Վանեցյանը:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am