Անկախ ամեն ինչից՝ Բատկան ճիշտ է. Արամ Սարգսյանը՝ Լուկաշենկոյի վերջին հայտարարության մասին
Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, եւ եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող , մեր ռազմավարական գործընկեր եւ գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա, մասնավորապես, հավելել է. «Իսկ իմ կարծիքով ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ եւ մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով»:
