Ստրասբուրգի հրաձգության զոհերի թիվն աճել է
France-Presse գործակալությունը հայտնում է,որ Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում օրեր առաջ կատարված հրաձգության ժամանակ տուժածներից մեկը մահացել է և զոհերի թիվն այսպիսով հասել է 5-ի։ Ահաբեկչությունը կատարվել էր դեկտեմբերի 11-ի երեկոյան։ Ստրասբուրգի բնակիչ 29-ամյա Շարիֆ Շեկատը կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ ու փախուստի դիմել առևանգված տաքսիով։ Տեղում մահացել էր 3 մարդ, ևս մեկն ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում։ Հայտնի է, որ Շեկատը նախկինում դատապարտված է եղել Գերմանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար։
