Աբդուլլահ Գյուլը վերադառնում է
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է նոր կուսակցություն հիմնել, որում կընգրկվեն Թուրքիայի Մեջլիսի տարբեր կուսակցությունները ներկայացնող 55 պատգամավոր, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի սյունակագիր Թալեաթ Աթիլլան: Ըստ այդմ, հունվարից Գյուլը մտադիր է սկսել նախապատրաստական աշխատանքները, իսկ նոր կուսակցության անունը հատնի կդառնա ապրիլին: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից առաջ թուրքական «Երջանկություն» կուսակցությունը չէր բացառել որպես նախագահի թեկնածու Գյուլի առաջադրումը:
