Լեւոն Մնացականյանի ազատման մութ դրվագները

Օրեր շարունակ համանցացային ալեկոծությունն այսօր հանդարտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերի հրապարակմամբ, համաձայն որոնց հաստատվեցին այն լուրերը, որ Արցախի բանակի այլեւս նախկին նախարար Լյովա Մնացականյանը ազատվում է պաշտոնից եւ նշանակվում Արտակարգ իրավիճակների ծառայության պետ: Մնացականյանի ազատումը պաշտոնապես չիմնավորվեց, իսկ դա հիմք է տալիս գոյություն ունեցող կասկածներին ու կարծիքներին, որոնք կան հանրության մոտ: Այսպիսով՝ բանակի պրոֆեսիոնալ, իր գործի գիտակ հրամանատարի ազատման ինչպես խորքային, այնպես էլ մանր պատճառներ են շրջանառվում: Հայաստանյան իշխանությունները բանակի գեներալի առջեւ համակարգից հեռանալու պահանջ են դրել միայն այն պատճառով, որ իր ղեկավարած կառույցի աշխատակիցը՝ Սենոր Հասրաթյանը քննադատել է Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան Արցախի պատերազմի: Եւ , ահա, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ինքն ու իր թիմն անքննելի են ու քննողները պետք է իրենց դատաստանի առջեւ կանգնեն: Սա, անշուշտ, հորինվածք կամ չափազանցություն կարող է ընկալվել, սակայն հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի փոքրոգությունն ու աշխարհին այդ դիտանկյունից նայելը, միանգամայն կարելի է հավատալ, որ ազատման պատճառը հենց դա կարող է լինել: Տարբերակներից մեկի համաձայն դա ընդամենը պատրվակ էր, պատճառներն ավելի խորքային են: Փաշինյանը ինչպես Հայաստանում, Արցախում նույնպես հեղափոխություն է ուզում իրականացնել եւ տապալել, հատկապես, ուժեղ դիմակայող օջախները: Այս համատեքստում Լյովա Մնացականյանն, անշուշտ, վտանգավոր թիրախ էր Փաշինյանի համար: Կամային, սկզբունքային գեներալի առջեւ դողում էր ողջ սպայակազմը, ինչն էլ Արցախի բանակում վերջին տարիներին հաստատված բարձր մակարդակի կարգուկանոնն էր: Նույն տարբերակի համաձայն՝ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Նշված անձինք Արցախում բարձր հեղինակություն վայելող գործիչներ են, թաթախված չեն կոռուպցիոն պատմությունների մեջ ու նշանակալի դերակատարում ունեն երկրի ներքին հասարակական-քաղաքական կյանքում եւ որ ամենակարեւորն է՝ Արցախի հարցում ունեն առավել քան ռադիկալ դիրքորոշում: Սա հող չհանձնող ռազմա-քաղաքական էլիտան է, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, որոնք այսօր չեզոքացված են Նիկոլ Փաշինյանի ձեռամբ եւ հենց այս գործելաոճն է մտահոգությունների տեղիք տալիս, որ Փաշինյանը պատրաստվում է իրագործել Բոլթոնյան ծրագիրը, կամ այլ կերպ ասած՝ հողեր հանձնելու օպերացիան: Բոլթոնը Հայաստան կատարած իր այցի ընթացքում, հիշեցնենք, որ ասել է, որ Փաշինյանը ԱԺ ընտրություններից հետո պետք է «առաջնորդող քայլ իրականացնի»: Անի Սահակյան

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am