ԱԱԾ տնօրենը «ցրեց»
Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան, որը պետք է ցանկացած պարագայում հայտնաբերվի ու դատապարտվի: Այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուսական ռազմաբազայի զինծառայողը հանձնվել է հայկական կողմի՞ն, թե՞ ռուսական ռազմաբազայի տարածքում է:«Այո, իմ կարծիքն է՝ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, պետք է նա դատապարտվի Հայաստանի դատարանի կողմից: Մնացածը Գլխավոր դատախազության հարցն է, որ պետք է կարգավորի այդ հարցը»,-ասաց նա:
