Դաժան ու ողբերգական ավտովթար Գյումրիում. Ճանապարհի մերկասառույցի պատճառով հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել. հայրն ու մայրը տեղում մահացել են

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ԼV 722 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոչ բնակելի տան պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևոր, 46-ամյա Ժաննա Քոչարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, 22-ամյա Տաթևիկ և 21-ամյա Արևիկ Քոչարյանները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 20-ամյա Լուսինե և 11-ամյա Միշա Քոչարյանները տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ա. Քոչարյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Լ. և Տ. Քոչարյաններինը ՝ բավարար: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրակարարական ջոկատը, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել դիերը, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել Գյումրու բժշկական և Ավստրիական կենտրոնների բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավոությամբ: Տեղում աշխատել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչներ Արմեն Պողոսյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն երբ բժիշկներն արձանագրել են մահերը, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ նույն քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին ու մահացածները ամուսիններ էին, վիրավորներն էլ նրանց երեխաներն ու թոռներ են, ովքեր վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ճանապարհն ամբողջությամբ պատված էր մերկասառույցով և վթարի հիմնական պատճառներից մեկն էլ դա է եղել ու եթե Գյումրու քաղաքապետարանը բարեհաճեր կատարել ճանապարհը մերկասառույցից հեռացնելու աշխատանքներ, գոնե աղ ու ավազ լցներ, ապա վթարը տեղի չէր ունենա ն և դեպքի վայրում՝ վթարում հայտնված մարդկանց օգնության հասած քաղաքացիները, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները հաճախակի չէին սայթաքի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am