Ղարաբաղյան հարցը միջուկային զենքի նման մի բան է

«Արցախի ՊԲ հրամանատարական կազմի փոփոխության մասին իմ դիրքորոշումը. Չփոխելով իմ կարծիքն այն մասին, որ Ստեփանակերտ-Երևան հարաբերություններում պետք է հաշվի առնվեն բոլոր տեսակի զգայունություններն ու պետք է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոշումներից ու միջամտություններից, որոնք կարող են անվստահություն առաջացնել, մի բան նույնպես հստակ է. անշուշտ, ղարաբաղյան հարցը միջուկային զենքի նման մի բան է, որի հարցում ոչ միայն Երևան-Ստեփանակերտ առանցքով, այլ հենց հայոց ռազմաքաղաքական էլիտայի ներսում ռազմական ու քաղաքական թևերի միջև տարաձայնությունը կարող է լրջագույն զարգացումներ հարուցել: 1998թ. պետական հեղաշրջման այլ պարամետրեր մի կողմ թող թողած, կարգավորման հեռանկարների վերաբերյալ Ստեփանակերտում ու Երևանում ռազմական ու քաղաքական վերնախավերի ճամբարավորումը Ռ.Քոչարյան-Վ.Սարգսյան-Ս.Սարգսյան-Ս.Բաբայան ընդեմ Լ.Տեր-Պետրոսյան առանցքով դրա ապացույցն էր: Սա հայոց նորագույն պատմության մեջ մի նախադեպ է, երբ ռազմական թևը տապալում է քաղաքական թևի իշխանությունը, երբ նրա հետ համաձայն չէ նման կարևորագույն հարցով: Այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում արձանագրված Ստեփանակերտի ռազմական թևի կողմից պաշտոնական Երևանի քաղաքական թևին, հիմա՝ Նիկոլ Փաշինյանին հակադրությունը, շատ-շատ կոպիտ մոտարկմամբ նույն երևույթի դրսևորումն էր, թեպետ նման առճակատման հիմք բացարձակ չկար. Նիկոլ Փաշինյանի ոչ մի քայլ կամ հայտարարություն չի արել, որը նման անվստահություն առաջացներ Ստեփանակերտում ու որևէ կերպ հիմնավոր լիներ այնտեղ ռազմական էլիտայի կողմից հրապարակային կամ թաքնված դիմակայությունը նրա քաղաքական գծին: Ու այստեղ մյուս հարցն էլ կա. եթե անգամ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, հայտարարություններն Արցախյան խնդրով մտահոգիչ լինեն Երևանում ու Ստեփանակերտում ռազմական էլիտայի որևէ ներկայացուցիչի համար, ապա քաղաքական էթիկան պահանջում է, որպեսզի նա դուրս գա ԶՈՒ-ից, և արդեն քաղաքական հարթության վրա հակադրվի գլխավոր հրամանատարին: Այլապես ԶՈՒ կազմում մնալն ու գերագույն հրամանատարին չընդունելը կարող էր ավելի վատ հետևանքներ ունենալ Արցախի համար: Հուսով եմ` Արցախի հրամկազմի փոփոխությունն այս տրամաբաբությամբ է տեղի ունեցել, և ոչ թե այլ...»: Ստյոպա Սաֆարյան. Facebook

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Առաջիկա օրերին Փաշինյանին ծանր հանդիպում է սպասվում Պուտինի հետ․ Ռոբերտ Մարգարյան (video) Առինջում վեճից հետո հայր ու որդի փայտե մահակով կոտրել են «Rover 416 SL»-ի դիմապակին ու դռները Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ» Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am