Լուսավոր Հայաստանի մեծ ու փոքր մանրադրամները պադվալներում հանդիպում էին կարկառուն ՀՀԿ-ականների հետ. Ուրիխանյան

Փաշինյանի քարոզարշավի ողջ ընթացքում Լուսավոր Հայաստանի բոլոր մեծ ու փոքր մանրադրամները գիշերային ժամերին երեւանյան բոլոր պադվալներում հանդիպում էին կարկառուն հանրապետականների հետ եւ քննարկում ինչպես տապալել Նիկոլի շարժումը եւ սույն Գորգիսյանը պադվալային շարժման առաջամարիտկներից էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ–ական Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանի վերջին հարցազրույցին։ «Փաստորեն, քաղաքական սադոմազոխիզմը լուսմավորյալների շարքում խիստ ակտուալ է եւ այս մարդիկ գերագույն հաճույք են ստանում, երբ իրենց հիշեցնում ես իրենց անփառունակ անցյալ ու նույնքան անփառունակ ներկան։ Հիշեցնենք, խոսքը այն երիտասարդի մասին է, ով Փաշինյանի շարժման առաջին օրից սվաղվել է հայաստանյան բոլոր եթերներին ու լրատվամիջոցներին եւ անարգանքի սյունին էր գամում Նիկոլին, հայտարարելով, որ վերջին քցել է իր գործընկերներին եւ զբաղված է անիմաստ քայերով։ Իսկ երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում վառեցին ազատության ջահը, սույն երիտասարդը թաշկինակով փակեց իր լուսավոր քիթը, որովհետեւ, պարզվեց, հեղափոխության շնչից ալերգիա ունի։ Փաշինյանի քարոզարշավի ողջ ընթացքում Լուսավոր Հայաստանի բոլոր մեծ ու փոքր մանրադրամները գիշերային ժամերին երեւանյան բոլոր պադվալներում հանդիպում էին կարկառուն հանրապետականների հետ եւ քննարկում ինչպես տապալել Նիկոլի շարժումը եւ սույն Գորգիսյանը պադվալային շարժման առաջամարտիկներից էր։ Եվ միայն այն պահին, երբ Փաշինյանի հաղթանակն այլեւս անխուսափելի էր, լուսավորների շարանը հանկարծ հիշեց որ իրենք Նիկոլի գործընկերն են ու մեկ ժամում դարձան երդվյալ նիկոլական՝ շարունակելով բոլոր հնարավոր ստվերային տարբերակներով խանգարել նոր Հայաստանի շարժմանը։ Լուսավոր Հայաստանի ոսկե հովանավորի շնորհիվ էլ հայտնվելով խորհրդարանում, այժմ Գորգիսյանն ու իր պապաները որոշել են իրենց քաղաքական կուսությունը վերականգել լուսավորի հայտնի հովանավորի դրամական տրանսվերտների հաշվին։ Ի դեպ, հեղափոխությունից ալերգիա ունեցող Գորգիսյանը, ում քաղաքական դալտոնիզմը ուղղակի զավեշտալի է, այլ կուսակցություններին գնահատական տալու փոխարեն ճիշտ կանի պատասխանի մեկ պարզ հարցի՝ որտեղի՞ց իրենց աշխատավարձով ապրող, իրենց խոսքերով՝ չքավոր պատգամավորներին նման գումար՝ խորհրդարանական ընտրություններում ամենածախսատար քարոզարշավը տանելու համար։ Հարցը, իհարկե, հռետորական է, քանզի Հայաստանում չկա այլեւս գեթ մեկ մարդ, ում համար գաղտնիք լինի, թե ով է իրականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոսկե հովանավորը եւ ում լեգիտիտիմ շահերն են խորհդրանաում ներկայացնելու լուսավորյալները։ Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ լուսավորյալների աննկուն պայքարի շատ ավելի հետաքրքիր դրվագների մասին էլ հաջորդ դասին։ Խոստանում ենք խիստ ուշագրավ մանրամասներ»,– գրել է նա։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am