Թրամփն ու Էրդողանը որոշել են ավելի սերտ համագործակցել
Ինչպես հաղորդել է թուրքական առաջնորդի մամլո ծառայությունը, ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել Սիրիայում: Կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, այդ թվում, անվտանգության և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Ընդգծվում է, որ Էրդողանը մտահոգություն է հայտնել քրդական կազմակերպությունների գործողությունների վերաբերյալ, որոնց շատ երկրներ, ներառյալ Անկարան, համարում են ահաբեկչական, և որոնք վայելում են Միացյալ Նահանգների աջակցությունը:
