Դույլով արյուն եմ կորցրել և այտուցվել. քթի վիրահատությունից 9 օր հետո ուշքի եկած Կարոլինա Սարգսյանը դատի կտա բժիշկներին

  «Ախտորոշումը շատ ծանր էր, ես դույլով արյուն եմ կորցրել, ինձ չէին կարողանում արյուն տալ, այն դուրս էր ցայտում քթից և ամեն տեղից, որտեղ կաթիլային էին ցանկանում միացնել կամ ներարկում անել: Ես նմանվել էի փուչիկի: Դրա պատճառը նրանց կաթիլային միացնելու սարքերն էին: Երբ ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ես 120 կգ էի կշռում, այսինքն ես այտուցվել էի մինչև 120 կգ: Այտուցվել էր ուղեղս և բոլոր օրգաններս: Իմ փրկությունը հրաշք էր», -  РЕН ТВ-ին տված հարցազրույցում պատմել է Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված և վերջերս ուշքի եկած 25-ամյա Կարոլինա Սարգսյանը ,ով հայտնել է, որ 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել, և որ իր փրկությունը հրաշք է եղել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վիրահատության ժամանակ հիվանդի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել, մասնավոր կլինիկայի աշխատակիցները, որտեղ արվել է պլաստիկ վիրահատությունը, չեն կարողացել կանգնեցնել արյունահոսությունն ու շտապ օգնություն են կանչել: Աղջկան այլ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ դեղորայքային քնի մեջ են գցել: Կարոլինան նշել է, որ ամբողջական կազդուրման համար իրեն անհրաժեշտ է վերականգնողական կուրս անցնել: Նրա փաստաբան Անդրեյ Միշոնովն, իր հերթին, նշել է, որ ներկա պահին դատական հայց է նախապատրաստվում բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար: Կարոլինան վիրահատվել է նոյեմբերի սկզբներին Մոկսվայի «Սֆերա» մասնավոր կլինիկայում: Ներկա պահին կլինիկայի գլխավոր բժիշկն ու վիրահատությունն իրականացրած բժիշկը ձերբակալված են:

դիտվել է 273 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am