Մենք վասալ չենք. գյումրեցիները պատասխանի են սպասում (տեսանյութ)
Ծայրահեղ աղքատության մեջ ապրող կինը աշխատում էր առանց հանգստյան օրերի: Գյումրեցի 57 - ամյա Ջուլիետա Ղուկասյանը դաժան ծեծից այդպես էլ ուշքի չէր եկել: Կնոջ սպանությունից հետո դեռ հստակ չէ` որտեղ է մեղավորը դատվելու։ Հիշեցնենք, որ դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում: Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։ Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի
