Սպորտի նախարարությունում հայտնաբերվել է բազմամիլիոնանոց չարաշահումներ
Ժամանակ օրաթերթը գրում է.«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա Մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության վրա»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
