Լուկաշենկոն նամակ կգրի Բրիջիտ Բարդոյին
Բելառուի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կպատասխանի անօթեւան կենդանիների պաշտպանության մասին հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոյի նամակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ դերասանուհին համացանցում հրապարակել էր Լուկաշենկոյին ուղղված նամակը՝ խնդրելով պաշտպանել անօթեւան կենդանիներին վերացումից եւ դաժան վերաբերմունքից: «Ինձ այս թեման ծանոթ է, Բրիջիտ Բարդոն նամակ է ուղարկել: Պատասխանն ենք պատրաստում: Բրիջիտ Բարդոն մեծություն է, ավելին՝ շատ կարեւոր թեմա է բարձրացրել», - նշել է նա: Կենդանիներին թունավորելով սպանելու հետ կապված իրավիճակի մասին հարցին Լուկաշենկոն ասել է, որ մանրամասն կուսումնասիրի այն:
