Լարիսա Ալավերդյան. Հայտնի քաղաքական գործիչների հանդեպ հարուցված գործերի քննությունն ընթանում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով

«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, նախկին իշխանավորների, հայտնի քաղաքական գործիչների հանդեպ հարուցված գործերի քննությունն ընթանում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, ինչն էլ հիմք կարող է դառնալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու եւ արդարացիորեն գործերը շահելու համար: Այս տեսանկյունից փաստորեն իշխանությունները հենց իրենք իրենց համար են թակարդներ լարում՝ առանց գիտակցելու դրա հետեւանքները: Մարդու իրավունքների նախկին պաշտպանի համար իրավական համակարգում ակնհայտ խնդիրների առկայության խոսուն փաստ է նաեւ վերջերս հրապարակված գաղտնալսված հեռախոսազրույցների բովանդակությունը։ Նրա հավաստմամբ՝ դրանք եւս ապացուցում են իշխանության կողմից դատական համակարգում վերահսկողություն եւ ուղղորդում իրականացնելու, գործադիր իշխանությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին: Այդ կարեւոր հանգամանքը կոծկելու նպատակով ընկել են գաղտնալսողներին հայտնաբերելու հետեւից եւ հանրության ուշադրությունը շեղում են այդ ուղղությամբ, այնինչ պետք է քննության առարկա դառնա հենց հեռախոսազրույցի բովանդակությունը. «Այդ հեռախոսազրույցներն առանց պատշաճ գնահատականի թողնելը մեծ ահազանգ է, որ իրավապահ, դատական մարմինների եւ հասարակության միջեւ հարաբերությունները հիմնված են կեղծիքի եւ բացասական այլ երեւույթների վրա: Ինձ համար զարմանալի է, որ ԱԱԾ, ՀՔԾ պետերի եւ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը մնում է առանց իրավական հետեւանքների: Իսկ այն փաստում է իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ պայմանավորվածության մասին, այն մասին, որ դատավորներին ուղղորդում են»: Նման պայմաններում չի կարելի խոսել անկախ դատական համակարգ ձեւավորելու մասին, ինչում Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից առաջ հավաստիացնում էր հասարակությանը: Բայց այն, ինչ այսօր կա այդ ոլորտում, անգամ հեռավոր չափով չի հիշեցնում անկախ դատական համակարգ ստեղծելու մտադրության մասին: Իշխանափոխությունից հետո էլ շարունակվում են խափանման միջոցների կիրառման հետ կապված արատավոր երեւույթները, որոնցից մեկն էլ անհասկանալի ընտրողական վերաբերմունքն է: Օրինակ, որոշ նախկին պաշտոնյաներ գրավով ազատվել են կալանքից՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների, մինչդեռ շատ ավելի մեղմ հանցանք կատարածների նկատմամբ կալանքն է որպես խափանման միջոց կիրառվել: Գլխավոր դատախազն ասում էր, որ խնդիր կա, ոլորտը պիտի բարեփոխվի, բայց արատավոր երեւույթները շարունակվում են: Մյուս կողմից, այսօր կյանքի չեն կոչվում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի, էթիկայի հանձնաժողովի մասին կարգավորումները, որոնք կոչված են նպաստելու դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը: Ըստ Լարիսա Ալավերդյանի, պետք է ստեղծվի այնպիսի անկախ մարմին, որն ապօրինությունների դեպքում սխալ որոշում կայացրած դատավորին պատասխանատվության կենթարկի: Այլապես դատավորն ինչ ուզում անում է եւ մնում է անպատիժ: Իսկ հետո նրա արածների համար պատասխան է տալիս պետությունը, եթե դատապարտվածը դիմում է ՄԻԵԴ, եւ նրա բողոքը բավարարվում է: Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ իշխանափոխությունից հետո Հայաստանում ի հայտ եկավ արատավոր մեկ այլ երեւույթ եւս, որը նա լուրջ հետընթաց է համարում: Դա ազատ մամուլի նկատմամբ նպատակային ճնշումների գործադրումն է իշխանության կողմից, ինչն անընդունելի է խոսքի ազատության ոլորտում նվաճումներ գրանցած երկրի համար. «Վերջերս ոստիկանությունը 3 լրատվամիջոցի գրասենյակ է մտել տարբեր պատրվակներով ու մեղադրանքներով, որոնք անհասկանալի եւ անհիմն են: Ոստիկանության գործողություններին ինչ-ինչ բացատրություններ տրվեցին, որոնք ավելի հաստատեցին այն համոզմունքը, որ ոստիկանության ղեկավարությունը չի տիրապետում խոսքի ազատությանը, նյութերի հրապարակմանը վերաբերող ամենապարզ նորմերին: Ես միշտ ասել եմ, որ մեր նվաճումը խոսքի ազատության դաշտում է, եթե այստեղ ունենանք հետընթաց, դա լուրջ կորուստ կլինի մեզ համար»: Նա անընդունելի է համարում, որ այդ դեպքերն այդպես էլ համարժեքորեն չարժանացան համապատասխան կառույցների արձագանքին՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային, իսկ եթե տեղական ինչ-ինչ կազմակերպություններ փորձեցին արձագանքել, ապա դա բավական ուշացած արձագանք էր եւ շատ մեղմ։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am