Ինչու դատարանը չի կալանավորել Արմեն Գևորգյանին
«Դատարանում իմ հայտարարությունը եղել այն մասին, որ ես փորձել եմ ներկայացնել իմ անցած ճանապարհը, ինչով եմ զբաղված եղել վերջին 20 տարիներին ՀՀ-ում՝ վերադառնալով Ռուսաստանից, ինչ սկզբունքներով եմ կազմակերպել իմ աշխատանքը պետական համակարգում, իմ կարծիքով՝ ինչ օգուտ բերել մեր պետությանը: Խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք ըստ ինձ կալանավորման համար հիմք չպետք է հանդիսանան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
