Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասաց, որ իրեն համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց:
«Օգոստոսի 3-ին, երբ դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվում էր, արդեն մեկ շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքն ուրիշներին ներկայացված է եղել։ Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ»,- նշեց նա` հավելելով, որ որևէ կողմնակալություն չի տեսել: «Ես որևէ կողմնակալություն չեմ տեսել, և քանի որ երեկ նիստն անցել է բավականին անկաշկանդ՝ իրավական փաստարկները ներկայացնելու տեսակետից, բոլոր հնարավորությունները կային, որ դատարանը պաշտպանական կողմի արգումենտները հիմք ընդուներ։ Թե հիմա կոնկրետ ինչով է առաջնորդվել դատարանը, այս պահի դրությամբ ես չեմ ուզում ասել, որովհետև մենք դեռ որոշումներ չունենք, բայց մյուս կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լինել»։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը