Սա խայտառակություն է. Լուկաշենկոն` Հայաստանին
«Սա խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմնա ժամանակ: Ինչպես ասել է` իրենք առաջարկում են երիտասարդ գեներալի թեկնածություն, որը խելացի տղա է, շտաբային աշխատանքի մեծ փորձ ունի: «Նա պետքարտուղար է, նրան գիտեն բոլոր նախագահները: Ես դա անում եմ, որպեսզի այսուհետ նշանակվեն իրոք տաղանդավոր գեներալներ, որպեսզի ցույց տանք ՀԱՊԿ-ի նշանակությունը»,-ասել է նախագահ Լուկաշենկոն՝ նշելով, որ Ստանիսլավ Զասն այցելելու է անդամ երկրներ, այդ թվում նաև Հայաստան:
