Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են. վարչապետի խորհրդական
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն իր էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների թիվը և գրառում կատարել. «Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են։ Խնդրում եմ։ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները պետք է խիստ վերահսկվեն ու հնարավորինս արգելվեն»:
