Ինչ որոշեց դատարանը Արմեն Գևորգյանի կալանավորման մասով
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ, գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը: Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ իրենք ներկայացրել են փաստեր, թե ինչու Արմեն Գևորգյանի խափանման միջոցը չպետք է կալանքը լինի։ Նրա խոսքով՝ նաև ներկայացրել են գրավի միջնորդություն, սակայն քննիչն առարկել է:
