Ռուսաստանի քաղաքականությունը վտանգավոր է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում, որ Ռուսաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում կարող է վտանգավոր լինել ամբողջ աշխարհի համար: Interfax-ի փոխանցմամբ՝ Էրդողանը մասնավորապես ասել է, որ «այժմ Ռուսաստանի բռնած վտանգավոր կուրսը մեծ խնդիր է ներկայացնում ոչ միայն հենց Ռուսաստանի և տարածաշրջանի համար, այլև ամբողջ աշխարհի»: Նա նշել է նաև, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի ու Սիրիայի հարցում խնդիրներ են ստեղծել Թուրքիա – Ռուսաստան հարաբերություններում: Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանը նաև չի պայքարում «Իսլամական պետության» դեմ:
