ՄԱԿ-ն աշխատում է սիրիացի փախստականների համար աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ
TASS-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցերով կոնֆերանսի բացմանը հայտարարել է,որ ՄԱԿ-ն աշխատում է սիրիացի փախստականների համար աշխատատեղեր ստեղծելու և սիրիացի երեխաներին դպրոցներ վերադարձնելու ուղղությամբ, նաև անհրաժեշտ է համարում մեծացնել այն երկիրներին ֆինանսական աջակցությունը, որոնք ամենաշատ են փախստականներ ընդունում այդ երկրից: «Հակամարտությունը շարունակվում է 6 տարի, սիրիացիները կորցնում են հույսը,- նշել է նա:- Հարևան երկրներում փախստականների ընդունող համայնքները սպառված են: Փախստականների խնդրի լուծման մոտեցումը «կառուցվում է 3 լայն սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք պետք է սիրիացիներին ավելի լավ ապագայի հույս տանք, նրանց գործիքներ տանք, որպեսզի նրանք իրենք կարողանան կառուցել իրենց կյանքը: Մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք նախաձեռնությունների վրա, որոնք պետք է բերեն նոր աշխատատեղերի տեղծման և սիրիացի երեխաներին դպրոցներ վերադարձնելու»: «Բացի դրանից պետք է ավելացնել սիրիացի փախստականների ընդունող համայնքների ֆինանսական և քաղաքական աջակցությունը:Եվ երրորդ, մենք պետք է ընդհանուր պատասխանատվություն կրենք, այդ թվում՝ ավելի շատ երկրներում փախստականների համար իրավաբանական ուղիների ընդլայնման միջոցով»,- նշել է նա:
