Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել տոն օրերին զգոն լինել Հայաստանում. պարզաբանում են դեսպանատնից

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունը, որում տոնական օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում զգոն լինել, քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Ի թիվս այլ վտանգների՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբողջ Եվրոպայում կան նաև շարունակական սպառնալիքներ, որոնք առաջ են գալիս անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և անհատների կողմից, ովքեր ոգեշնչված են ծայրահեղական գաղափարախոսությամբ։ «Էքստրեմիստները շարունակում են կենտրոնանալ տուրիստական վայրերի վրա, ինչպիսիք են առևտրի կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, տրանսպորտային հանգույցները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սոցցանցերում հարցի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանում գտնող ԱՄՆ քաղաքացիներն առաջին անգամ են նման հաղորդագրություն ստանում։ Հաղորդագրության վերաբերյալ 168.am-ը պարզաբանում խնդրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Մեր հարցին՝ ինչո՞ւ այս տարի նման հաղորդագրություն տարածվեց ԱՄՆ դեսպանատան կողմից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մեզ ուղարկեցին հետևյալ գրավոր պատասխանը. «Արտերկրում բնակվող կամ ճանապարհորդող ամերիկացիների անվտանգության ու ապահովության հարցերը ԱՄՆ Պետքարտուղարության առաջնահերթ խնդիրներից են, ուստի աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսարանները հրապարակում են տեղեկություններ անվտանգության և ապահովության հարցերին առնչվող իրավիճակի վերաբերյալ՝ պայմանավորված նաև սեզոնային որոշակի դրսևորումներով, ինչպիսին է, օրինակ՝ տոների շրջանը: Տեղեկատվությունը նախատեսված է ճանապարհորդող ամերիկացիների համար, որպեսզի նրանք պատկերացում ունենան, թե անվտանգության մասով ինչ ռիսկեր կարող են լինել, և հոգ տանեն իրենց անձնական անվտանգության մասին»։

Ի դեպ, ԱՄՆ դեսպանատունը նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև մյուս երկրներում։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am