Սպասվում են տեղումներ եւ մառախուղ, ձյուն
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երեւան քաղաքում դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
