Արցախի ՊԲ-ն նոր շտաբի պետ ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը, այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունը։ Մինչ այս Ջալալ Հարությունյանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարն էր։
