Հաստատվեց.ով է փոխարինելու Լևոն Մնացականյանին
Երեկ hayeli.am-ը գրել էր, որ Արցախում կադրային փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Նրա աշխատանքի հրմանը դեռևւս երեկ տրված էր: Այսօր մեզ հայտնի դարձավ, որ պարոն Մնացականյանը նոր պաշտոնի է անցնելու` նրան նշանակելու են Արցախում արտակարգ իրավիճակների նախարար: Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, այսօր արդեն տեղեկացնում է 5-րդ ալիքը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին:
