Որտեղ է Վահագն Հարությունյանը
Հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Հարությունյանը շարունակում է գտնվել Մոսկվայում, ավելի վաղ մենք գրել ենք, որ Ռուսաստանը նրան քաղաքացիություն է շնորհել։ Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը Վահագն Հարությունյանին մեղադրում էր մարտի 1-ի գործով առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
