Ինչո՞ւ է իրականում Բակո Սահակյանը Երևան եկել. մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ եւ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երեւան գալու եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում այլ են: Ինչպես հիշում եք, ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի միջեւ մի քանի անգամ խոսքերի «փոխհրաձգություն» եղավ: Արցախցի պաշտոնյաները կոշտ մեկնաբանություններ էին արել սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ` առանց դրանց բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանալու, այլ բավարարվելով միայն խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներով, որ շատ կայքեր որպես վերնագիր էին դրել: Փաշինյանը երկու դեպքում էլ պատասխանեց, ընդ որում՝ երկրորդ անգամ հորդորելով անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ լարվածությունն անհանգստացրել է Արցախի իշխանության շատ ներկայացուցիչների, եւ Ստեփանակերտում օրեր շարունակ քննարկումներ են ծավալվել` փորձելով իրավիճակը մեղմելու ելքեր գտնել: Ընդ որում` Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել. մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն, առավել եւս՝ իրենք են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետեւաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել: Նաեւ որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երեւան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է` Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք: Մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am