Lրագրող Հայկ Գեւորգյանը կընտրվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ Գեւորգյանը: Գեւորգյանը երկար տարիներ աշխատել է տնտեսական լրագրող Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ մշտապես քննադատելով օրվա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Հիմա պետք է տեսնել, թե նա ինչպես է նոր իշխանության կազմում իրականացնելու երկրի տնտեսական քաղաքականությունը եւ ինչպիսի արդյունքներ է գրանցելու»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
