Նովակը տեղյակ չէ
Ռուսական «Ռոսնեֆտ»-ը, որը ծրագրում էր համատեղ նախագծեր իրականացնել Իրանական ազգային նավթային ընկերության հետ, հրաժարվել է այդ մտքից: Այդ մասին գրում է Ведомости-ն: Նշվում է, որ բանակցությունները դադարեցվել են 2018-ի ամռանը` Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի հետ կապված: Լրագրողները խնդրել են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին մեկնաբանել տեղեկությունը, ինչին նա պատասխանել է, որ տեղյակ չէ:
