Նաիրա Զոհրաբյանը իր` ԱԺ փոխնախագահ դառնալու մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ԱԺ փոխնախագահի նշանակման հարց չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառող լուրերն այն մասին, թե ԱԺ փոխնախագահի հնարավոր թեկնածուներից մեկը Զոհրաբյանն է։

«Իսկապես չի քննարկվել։ Ինչ անուն, որ դրվում է շրջանառության մեջ, դա ուղղակի տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից լրատվական կեղծ տեղեկություններ են (եթե չասենք` սադրանքներ)»,– ասաց Զոհրաբյանը։

Հարցին, թե նոր` 7-րդ գումարման ԱԺ–ում որտեղ է ինքն իրեն պատկերացնում, Զոհրաբյանը պատասխանեց.«Որտեղ Գագիկ Ծառուկյանը կորոշի, որ իմ ունակությունները, իմ պրոֆեսիոնալիզմը, իմ փորձառությունը պետք են, ես այդտեղ կլինեմ։ Ինչպես կորոշի ԲՀԿ նախագահը. սա` միանշանակ»,– ասաց Զոհրաբյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ այդ հարցով քննարկում կուսակցությունում ու անձամբ իր հետ չի եղել։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի ընտրությանը, Զոհրաբյանը հիշեցրեց, որ դա բացառապես ԱԺ մեծամասնության որոշելիք հարցն է։ Մնացած ուժերին մնում է ընդունել «Իմ քայլի» որոշումը։ Հիշեցնենք` ըստ ԶԼՄ–ների` ԲՀԿ-ն, որին որպես ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցություն` ԱԺ Կանոնակարգ օրենքով պատկանում է խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը, այս օրերին դժվար ընտրության առաջ է։ Ըստ մամուլի` քննարկվող հավանական թեկնածուներն են Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու 6-րդ գումարման ԱԺ–ում փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մելքումյանը։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am