Ով է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միեւնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսեւորել սկզբունքային մոտեցում: «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երեւանը, աշխատում է, ծառայում է մեր քաղաքին ու երեւանցիներին, կամ՝ ոչ»,- նշել է քաղաքապետը: Հայկ Մարությանն ընդգծել է, որ աշխատակազմից ակնկալում է թափանցիկ աշխատանք՝ օրինականության սահմաններում, միեւնույն ժամանակ վստահեցրել է, որ օրինազանցության ցանկացած դեպք իրավական հետեւանք է ունենալու: Քաղաքապետ Մարությանը նաեւ խոսել է Ավանում առկա մի շարք խնդիրների մասին: Մասնաավորապես, օրերս պարզվել է, որ Ավանի մշակույթի տան սաների ծնողներից գանձվում է ավելի մեծ վարձավճար, քան մուտքագրվում է բյուջե: «Այսուհետ, եթե լինեն ոչ թե թերացումներ, այլ օրենքի խախտումներ, ես կանգ չեմ առնելու ոչ մի բանի առաջ: Մեր պետությունն անցել է նոր փուլ, սա արդեն նոր Հայաստանն է, եւ մենք պետք է ընդունենք նոր Հայաստանի օրենքները: Եվ եթե կան մարդիկ, ովքեր խախտում են այդ օրենքը, անկախ նրանից՝ ով են, ում բարեկամն են, պետք է պատժվեն», – նշել է քաղաքապետը: Քաղաքապետը նաեւ հորդորել է վարչական շրջանի աշխատակազմին՝ իրենց պարտականությունների բերումով ամեն կերպ աջակցել քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատանքներին: Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավար Արա Դանիելյանը կառավարման ոլորտում ունեցած իր փորձն ու մասնագիտական որակները լավագույնս կծառայեցնի Ավանի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը:

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Առաջիկա օրերին Փաշինյանին ծանր հանդիպում է սպասվում Պուտինի հետ․ Ռոբերտ Մարգարյան (video) Առինջում վեճից հետո հայր ու որդի փայտե մահակով կոտրել են «Rover 416 SL»-ի դիմապակին ու դռները Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ» Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am