Դատարանն Արմեն Գևորգյանի վերաբերյալ ինչ որոշում կայացրեց
Ավան և Նորք նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, վաղը ժամը 16:00 որոշումը կհրապարակվի: Նա ասաց, որ նիստում իրենք նաև ներկայացրել են, որ մնալով ազատության մեջ՝ Արմեն Գևրորգյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ:
