ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ղազախստանն աջակցում է Բելառուսի թեկնածուին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշել են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ղազախական ծառայությունը: «Դուք արդեն սկսել եք հանդիպել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղզստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել: Մենք աջակցելու ենք ձեզ», – ասել է Ղազախստանի նախագահը:
