Լեւոն Մնացակայանին որոշել են «չներել». hraparak.am
Երեկ երեկոյան hraparak.am-ը գրել էր, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Չնայած Լեւոն Մնացականյանն այսօր լրատվամիջոցներին հայտնել է, որ ազատման դիմում չի գրել, սակայն Արցախի պաշտոնական շրջանակներից հավաստացնում են, որ «հարցը լուծված» է։ Ավելին շրջանառվում է փոխարինողների անուններ՝ Կարեն Աբրահամյանի՝ բանակի գլխավոր շտաբի պետի, ԶՈՒ շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանի, զորամիավորման հրամանատար Ջալալ Հարությունյանի, սակայն ամենահավանականը Կարեն Աբրահամյանի նշանակումն է, ինչի մասին մենք երեկ արդեն գրել ենք։
