ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ի իր նիստում որոշում կայացրեց 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» գործունեությունը: Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ նոյեմբերին Համաշխարհային բանկի երեւանյան գրասեյնակը նամակով իր մտահոգություններն է հայտնել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու առիթով:
«ՀԲ-ն կարծում է, որ իրավական խնդիր է առաջանալու եւ պետք է փոփոխություններ առաջացնի միջազգային համաձայնագրերում: Մենք կարծում ենք, որ չի առաջացնելու, բայց եթե անգամ առաջացնի, պետք է գնալ այդ ճանապարհով, քանի որ այս համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է»,-ասաց Ջանջուղազյանը:
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը