«Միայն չասեք, թե այս թվացյալ բարդակն անկախ դատական իշխանության նշան է»
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու էս դատարաններով առաջ ենք գնալո՞ւ... Առաջին ատյանի դատարանը ընդունում է, որ «Մարտի 1»-ի գործով ապացույցներ են կեղծվել ու քննչական խմբի ղեկավարի նկատմամբ կալանքի որոշում է կայացնում, Վերքաննիչ դատարանը վերացնում է այդ կալանքը: Միայն չասեք, թե այս թվացյալ բարդակն անկախ դատական իշխանության նշան է: Սա նրա նշան է, որ համակարգում դեռ ապօրինությունների ու հանցագործությունների պարտակման ու կոծկման ահագին լոբբիստներ կան»:
