Կառավարությունը 88.5 մլն դոլար վարկ կվերցնի

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ իրենք ծրագրում են իրականացնել պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության 2015-2020 միջոցառումները: Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվել է սեյսմիկ անվտանգության վարկային ծրագիր: Մասնավորապես, նախատեսվում է առավել խոցելի 46 դպրոցների սեյսմիկ ուժեղացում կամ նորի կառուցում իրականացնել, որոնց համար ծախսվելու է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: Կառավարության որոշմամբ հաստատվել է 20 դպրոցների ցանկ, այժմ շինարարություն է իրականացվում 6 դպրոցներում: Առաջարկվում է հաստատել գերակա 26 դպրոցների ցանկ, որոնք ընտրվել են աշխատանքային խմբի կողմից, հաստատվել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած խմբում: Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ իրենք նախատեում են կառուցել մոդուլային դպրոցներ, որտեղ գունային լուծումներն ավելի հետաքրքիր կլինեն աշակերտների համար, կրթությունը կդարձնեն ավելի բազմազան և հետաքրքիր: «Համայնքային կյանքը պետք է կենտրոնացնել դպրոցների շուրջ, և միայն ծայրահեղ անհնարինության դեպքում պետք է կառուցել ավանդական դպրոց»,-ասել է առաջին փոխվարչապետը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ծրագրում ներառված համայնքների դպրոցների ցանկը. Արագածոտնի մարզի Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոց Օհանավանի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց Շենավանի միջնակարգ դպրոց Արարատի մարզի Փոքր Վեդիի միջնակարգ դպրոց Վանաշենի միջնակարգ դպրոց Հովտաշենի միջնակարգ դպրոց Հայանիստի միջնակարգ դպրոց Մասիսի հիմնական դպրոց Այգեստանի միջնակարգ դպրոց Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոց Փարաքարի միջնակարգ դպրոց Ջրարփի միջնակարգ դպրոց Մրգաշատի միջնակարգ դպրոց Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոց Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց Կամարիսի միջնակարգ դպրոց Լոռու մարզի Վանաձորի Րաֆֆու անվան միջնակարգ դպրոց Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց Ալավերդու թիվ 2 միջնակարգ դպրոց Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոց Ճամբարակի միջնակարգ դպրոց Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոց Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոց Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց Վայոց Ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց Գետափի միջնակարգ դպրոց:

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am