«Լուրերում» մերժում են Պետրոսին. Պետրոս Ղազարյանի հնարավոր նշանակման պատճառով Հանրայինում լարված իրավիճակ է

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Facebook-ի իր էջում նա տեղեկացրել է, որ «քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում»: Նշենք, որ Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Aysor.am-ի տվյալներով, սակայն, Հանրային հեռուստաընկերությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Մասնավորապես, լարվածություն է առաջացել է մեկնաբան Պետրոս Ղազարյանի Հանրային տեղափոխվելուց որոշ ժամանակ անց: Պետրոս Ղազարյանը, հիշեցնենք, երկար տարիներ աշխատում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Աղբյուրի  տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնին է ձգտում Պետրոս Ղազարյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հովանավորությամբ: Հեռուստաընկերության լրատվական ծառայությունում,  խիստ հավաստի աղբյուրների, մերժում են Պետրոս Ղազարյանին, և նրա հնարավոր նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել աշխատակիցների շրջանում: Նրանք մտավախություն ունեն, որ կփոխվի անձնակազմը, կհեռացվեն արդեն աշխատող լրագրողները՝ նոր աշխատակազմ ստեղծելու պատրվակով: «Մեծ խնդիր է համարվում Ղազարյանի մարդկային որակներն ու մասնագիտական կոմպետենտությունը՝ հաշվի առնելով նրա՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում լրատվականի տնօրեն աշխատելու անհաջող փորձը», - ասաց Aysor.am-ի աղբյուրը: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում, բացի պատգամավոր Ալեն Սիմոնյանից, աջակցում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
«Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ» Կալինինգրադի եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ․ Առաքելյան Արդյոք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ․ Արմեն Աշոտյանի դիտարկումները Արցախի հանձնումից հետո պատերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պատերազմը Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ. Աբրահամյան Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է Ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 66 մարդ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի հետ բավական կոշտ զրույց է ունեցել. վերաբացեք գործերը․ «Իրավունք» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար․ «Փաստ» Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանին Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am