Ինչպես է Փաշինյանը վերացնելու երկրում ծայրահեղ աղքատությունը
«Կարևոր աշխատանքը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: ՀՀ նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, որը շարունակելու է աճել: Ուզում եմ հրավիրել ՀՀ պետական պաշտոնյաների ուշադրությունն այս հարցի վրա ու իմ ուղիղ հանձնարարականն է՝ չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցյալ ներդրողների համար: Հաջորդ առանցքային խնդիրը ԶՈւ մարտունակության բարձրացման հարցն է: Առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է ի վիճակի լինենք ԶՈւ զարգացման նպատակի համար ներդնել 2,5 մլրդ դոլար ու այդ միջոցները գտնելու ուղղությամբ լրջագույն աշխատանք տանենք»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Ունենք ՀՀ քաղաքացու մանդատը՝ երկրում ծայրահեղ աղքատությունը վերացնելու խնդիրը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը:
